տուն Լուրեր Մետրոպոլիտենում չգիտեն՝ ազատել են մարդկանց աշխատանքից, թե ոչ

Մետրոպոլիտենում չգիտեն՝ ազատել են մարդկանց աշխատանքից, թե ոչ

410
0

Metro

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Տարածված տեղեկատվությունը ճշտելու համար AraratNews.am-ը կապ հաստատեց մետրոպոլիտենի լրատվության բաժնի աշխատակիցների հետ, ովքեր մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք կոնկրետ տեղեկատվություն չունեն այս կապակցությամբ.«Մետրոպոլիտենը աշխատակիցների մեծ թիվ ունի, մոտավորապես 1200 աշխատակից և հաճախ են ընդունումներ և ազատումներ լինում, հետևաբար այս պահին չենք կարող ասել, թե կոնկրետ մարդիկ ազատվել են թե ոչ»,-ասաց մետրոպոլիտենի աշխատակիցըˋ հավելելով, որ եթե կարողանանք իրենց փոխանցել կոնկրետ անուններ, ապա կկարողանան տեղեկատվությունը ճշտել: