տուն Լուրեր Մետրոպոլիտենի աշխատակիցները կսպասեն տնօրինության պատասխանին

Մետրոպոլիտենի աշխատակիցները կսպասեն տնօրինության պատասխանին

176
0

Kutakayin

Ինչպս ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի  աշխատակիցները  բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ  կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի: Բողոքի ակցիան անցկացրել են  մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի առջև: Մետրոպոլիտենի  աշխատակիցները  տնօրինությանն են հանձնել 100-ից ավելի աշխատակիցների  ստորագրությամբ նամակ, իսկ տնօրինությունը խոստացել է աշխատակիցների նամակին պատասխանել մեկ շաբաթից: Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում մետրոպոլիտենի աշխատակիցները նշել են, որ իրենց աշխատավարձներն առանց այդ էլ շատ ցածր են, և որ անգամ 3000-5000 դրամ հետպահումները իրենց համար մեծ նշանակություն ունեն: Նրանք նշել են, որ տնօրինության պատասխանից պարզ կլինի, թե որը կլինի իրենց հաջորդ քայլը: