տուն Սպորտ Մեսին չի անդրադարձել Կապայի քննադատությանը

Մեսին չի անդրադարձել Կապայի քննադատությանը

184
0

Lionel-Messi-2013-HD-Wallpaper

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է իր ներկայիս մարզավիճակին և կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Անխել Կապայի քննադատությանը։ Հիշեցնենք, որ ըստ Կապայի, Մեսսին այլևս չի խաղում այն կրքոտ ֆուտբոլը, որը ցուցադրում էր 3-4 տարի առաջ։ Ըստ մասնագետի՝ առանց դրա այսօր Մեսսին դժգույն խաղ է ցուցադրում։

«Չեմ կարծում, թե Մարտինոյի օրոք ես ավելի խորն եմ խաղում։ Մենք հաջող ենք հանդես գալիս, ես հանդես եմ գալիս կեղծ «իններորդ համարի» դիրքում, ուր հանդես էի գալիս Գվարդիոլայի օրոք։

Ինչ վերաբերում է Կապայի քննադատությանը։ Այն ինձ չի հետաքրքրում, և ես չգիտեմ, թե ինչն է նրան ստիպել ասել դա։ Ես ներկայում աշխատում եմ նախորդ մարզավիճակիս հասնելու համար, որպեսզի վերականգնվեմ վնասվածքիցս։ Չնայած նրան, որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփում, բայց մի քանի լավ խաղ եմ անցկացրել, այդ պատճառով նրա խոսքերին ուշադրություն չեմ դարձնի»,- ասել է արգենտինացին։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։