Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Պրահայում, որտեղ Չեխիայի նախագահի հետ համատեղ ասուլիս է հրավիրվել: Այդ ասուլիսի ժամանակ ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը չի բացառում ԵՄ-ի հետ համագործակցության շարունակությունը:
Սերժ Սարգսյանը նաև ավելացրել է, որ շարունակելու են ԵՄ-ի հետ համագործակցությունը, քանի որ այն Հայաստանի համար բարեփոխումների լավ խթան եւ միջոց է: «Մենք առաջարկել են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը` առանց Ազատ առեւտրի պայմանագրի, որովհետեւ ՄՄ-ի եւ այդ պայմանագրի կանոնակարգերն իրար հակասում են»,- ասել է Սարգսյանը: Վերջինս անդրադառնալով ՄՄ անդամակցելու հարցին նշել է.«Մենք խորացնելու ենք հարաբերությունները ՄՄ-ի հետ, սա է պահանջում Հայաստանի, հայ ժողովրդի շահը»: