Araratnews.am-ի թղթակիցը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից տեղեկացնում է, որ րոպեներ անց մեկնարկելու է ԵԿՄ վարչության հերթական համագումարը: Մեր լրագրողը տեղեկացնում է, որ համալիրում են մի շարք քաղաքական գործիչներ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ՝ Սամվել Ալեքսանյանը, Արա Աղաբաբյանը, ԱԺ փոխնախագահները, Գալուստ Սահակյանը, Լյովա Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ԵԿՄ համագումարին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը: Մանրամասներն ավելի ուշ: