տուն Քաղաքական Միջազգային Մեկնարկել է Ժնև 2-ը

Մեկնարկել է Ժնև 2-ը

238
0

990521909990412564 990413833 990519010

Շվեյցարական Մոնտրյո քաղաքում այս պահին մեկնարկել է Սիրիայի ներքաղաքական կարգավորման հարցով համաժողովը` «Ժնև 2»-ը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Համաժողովին մասնակցում են 40 երկրների պատվիրակություններ:

Համաժողովը բացել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նշվում է, որ համաժողովի ժամանակ ելույթներ են ունենալու մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարներ, այդ թվում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

Այսօր, ավելի վաղ, «Ժնև 2»-ի մեկնարկից առաջ, հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ՄԱԿ-ի և Արաբական լիգայի ներկայացուցիչ Լահդար Բրահիմին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: