Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները դատական հայց են ներկայացրել Իսլանդիայի դեմ, որով հյուսիսային այդ երկրից պահանջում են 9 մլրդ դոլարի փոխհատուցում: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
Բանն այն է, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում իսլանդական բազմաթիվ բանկեր սնանկ ճանաչվեցին, ինչից հետո Իսլանդիան հրաժարվեց փոխհատուցել օտարեկրյա ներդրողների կորուստները: Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան ստիպված էին 9,2 մլրդ դոլար ծախսել փոխհատուցման համար: Հիմա այդ երկու պետությունները Իսլանդիայից պահանջում են վերադարձնել 9 մլրդ դոլար գումարը: