Մեծ Բրիտանիայի զբոսաշրջության և սպորտի նախարար Հելեն Գրանտը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չպետք է նշի Առաջին աշխարհամարտի մեկնարկի հարյուրամյակը «փողոցային պարերով»: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Նա նշել է, որ չնայած հաղթանակին, որը Մեծ Բրիտանիան և դաշնակիցները տոնել են այդ պատերազմում, Բրիտանիան տոնախմբություններ չի կազմակերպի այս կապակցությամբ, քանի որ պատերազմի ժամանակ եղել են մարդկային մեծ կորուստներ: «Մի մոռացե՛ք, որ փոխելով պատմություն` հակամարտությունը խլել է 16 մլն մարդու կյանք ամբողջ աշխարհում և մեծ վնասներ հասցրել 20 մլն մարդու»,- ասել է նա:
Ավելի վաղ, Առաջին աշխարհամարտի մեկնարկի 100-ամյակի տոնակատարութոյւններից հրաժարվել է նաև Եվրահանձնաժողովը: