տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիայում շունը կրծել է 130 000 դոլար արժողությամբ Aston Martin-ը

Մեծ Բրիտանիայում շունը կրծել է 130 000 դոլար արժողությամբ Aston Martin-ը

133
0

Aston-457961

Բրիտանական ավտոսիրողը հանկարծակի հայտնաբերել է, որ իր 130 000 դոլար Aston Martin արժողությամբ ավտոմեքենայի անվադողին հարող հատվածը կրծել է շունը,- հաղորդում է Аutoblog.com-ը։

Ռոյսթոն Գրիմսթիդը շան հասցրած վնասը նկատել է աշխատանքից վերադառնալիս։ Նրա խոսքերով Կոլի եւ Սպանիել ցեղատեսակների խառնուրդ 4-ամյա շունը ընդհանրապես միշտ իրեն հանգիստ է պահել։ Այնուամենայնիվ, մինչեւ այս դեպքը Գրիմսթիդը որոշել էր հանձնել շանը։ «Այնպիսի տպավորություն է, որ շունը գաղտնալսել է ինձ, դրա համար էլ այդպես է վարվել»,- ասել է Aston Martin-ի տերը։
Նշվում է, որ մեքենայի ապահովագրական ընկերությունը կփոխհատոոցի կենդանու հասցրած վնասը, իսկ շունն արդեն նոր տեր ունի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here