Ճարպակալության խնդիրը երեխաների շրջանում հանգեցրել է նրան, որ Բրիտանիայի խանութները սկսել են գնել գեր երեխայի կազմվածք ունեցող մանեկեններ: Արտադրողներն ասում են, որ մանեկենների չափերն օրեցօր ավելանում են: Գրում է The Mirrorը:
7-8 տարեկան երեխաների համար հագուստ ցուցադրելու համար նախատեսված ստանդարտ մանեկեններն ունեն 1.2 մետր բարձրություն, կրծքի շրջագիծը կազմում է 66 սանտիմետր, իսկ գոտկատեղը` 60 սմ: Վերջերս այս ցուցանիշներն ավելացել են 20 տոկսով, իսկ վերջին մեկ տարում նման մանեկենների պահանջարկն աճել է 300 տոկոսով:
Ներկայում Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայում երեխաների ճարպակալությամբ զբաղեցնում է առաջին տեղը: Ամեն տարի ճարպակալության դեմ պայքարին պետությունը հատկացնում է 4 մլրդ ֆունտ ստերլինգ: