տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվել է ղարաբաղի հարցը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվել է ղարաբաղի հարցը

168
0

4642915654_4fbb595e20

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով կարճ քննարկում: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, քննարկումը տեղի է  ունեցել խորհդարանական Ստեֆան Պաունդայի նախաձեռնությամբ: Այս քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Մարկ Սիմոնսը:

Ելույթում նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացման համար` միաժամանակ լարվածություն առաջացնելով հարակովկասյան տարածարջանում: Սիմոնսը ասել է, որ մոլորություն է, որ այս հակամարտությունը սառեցված են համարում. «Մեծ Բրտանիան մտահոգված է ինչպես զորքերի շփման գոտում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում կրակի դադարեցման ռեժիմի խախտմամբ»:

Մարկ Սիմոնսը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Որքան երկար տևի այս հակամարտությունը, այնքան ավելի հաճախ պետությունները պետք է ձգտեն հրաժարվել խաղաղությունից, այնքան շատ կլինեն կորուստները և դժվար կլինի խաղաղություն ձեռք բերել»,- ափսոսանքով նշել է Սիմոնսը` կոչ անելով կողմերին հրաժարվել սադրանքներից:

Սիմոնսը հավելել է, որ Մեծ Բրիտանիան, որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շարունակելու է աջակցել հարցի խաղաղ կարգավորմանը: