տուն Լուրեր Մեզ համար որեւէ դիվերսիա ընդունելի չէ. Էդուարդ Շարմազանով

Մեզ համար որեւէ դիվերսիա ընդունելի չէ. Էդուարդ Շարմազանով

235
0

sharmazanovsharmazanov

Այսօր ՀՀԿ գերագույն մարմնի նիստում ներկայացվեց կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի հաշվետվությունը մարզերի եւ Երեւանի մասշտաբով, ինչպես նաեւ երիտասարդական կառույցի ծրագրերը: Այս մասին նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 2014-ին սա ՀՀԿ-ի առաջին նիստն էր: Շարամազանովը նշեց, որ 2014-ին լինելու է ՀՀԿ-ի հեթական 15-րդ համագումարը, իսկ 95 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություներ, ամենախոշորը` Գորիսում ու Ջերմուկում: Լրագրողների այն հարցին, թե ինչպես կարելի է գնահատել Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը, Շարմազանովը ասաց, որ այդ մասին այսօր նախագահի մամլո խոսնակը հայտարարություն է տարածել: «Այս ընթացքում թե ես, թե կուսակցության մյուս անդամները իրենց հստակ տեսակետներն են արտահայտել այդ հեռակա բանավեճի մասին»,-ասաց Շարմազանովը: Անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին` Շարմազանովն ասաց. «Մեզ համար որեւէ զինված գործողություն, որեւէ դիվերսիա ընդունելի չէ, եւ ԼՂՀ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here