տուն Լուրեր Մեզ աշխատանքից ազատելը կապված է կուտակայինի դեմ ակցիային մասնկացելու հետ. Մետրոպոլիտենի նախկին...

Մեզ աշխատանքից ազատելը կապված է կուտակայինի դեմ ակցիային մասնկացելու հետ. Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ

211
0

Workers of the Yerevan Metro protest against the accumulative pension payments

Այսօր լրագրողների հանդիպմանը աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի երեք աշխատակիցներից երկուսը ներկայացրեցին, թե ինչ հիմքով են իրենց ազատել աշխատանքից:

Նրանց ազատել են աշխատանքից 112-րդ հոդվածի 7-րդ կետով, որով ասվում է՝ անվստահություն հայտնել աշխատողին: Մետրոպոլիտնեի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանն ու Անդրանիկ Գեւորգյանը եղել են 15 տարվա աշխատողներ եւ այս ընթացքում ոչ մի բողոք գրավոր կերպով չեն ստացել: Նրանց ազատել են նույն օրը՝ առանց նախազգուշացման:

Աշխատակիցները իրենց աշխատանքից ազատելը կապում են պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ մի քանի օր առաջ Մետրոպոլիտենի վարչական շենքի առջեւ բողոքի ակցիա կազմակերպելու եւ մասնակցելու հետ:

«Պարտադիր կուտակայինի տակ ես ընկած չեմ, բայց ես իմ անձնական կարծիքն ունեմ, որ դա սահմանափակում է մարդու իրավունքները: Ինչու պարտադրես մարդուն, եթե դա լավ բան է, ինքը իր կամքով կգնա կընտրի: Եթե Սահմանդրական դատարանը հայտարարել է, որ կասեցնում է օրենքի պարտադիր բաղադրիչը, մարդիկ ծախսեր են կատարել առանց իմանալու, որ պահում են կատարելու իրենց աշխատավարձից»,-ասում է Անդրանիկ Գեւորգյանը:

Աշխատակիցները նշեցին, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնելˋ իրենց իրավունքները վերականգնելու համար:

«Ամենայն հավանականությամբ, մեզ աշխատանքից ազատելը կապված է նրա հետ, որ հանդես ենք եկել կուտակայինի դեմ ակցիային: Ակցիայից կես ժամ հետո մեզ հրավիրել են փոխտնօրենի մոտ, անձնական զրույցէ եղել, որի ընթացքում մեզ մեղադրել են որպես կազմակեպիչ, որպես լրագրողներին կանչող, ահազանգող եւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին հրավիրող: Բայց դա իմ իրավունքն է՝ ես ում հետ կշփվեմ, ում հետ չեմ շփվի»,-ասում է Գագիկ Գալստյանը:

«ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամը նշում է, որ Մետրոպոլիտենի աշխատակիցների իրավունքն է՝ ահազնագել կամ հրավիրել լրագրողների:

«Այս մարդիկ, եթե իրենց աշխատանքը կորցնելու գնով գնացել են այդ քայլին, կազմակերպել են հանուն իրենց իրավունքների պաշտպանության, հանուն նրա, որ պահում չկատարեն իրենց աշխատավարձից,  որը իրենց քրտինքով են վաստակել: Իսկ ուր է  Մետրոպոլիտենի արհմիությունը, որ պետք է իր աշխատակիցների շահերը պաշտպանի, ինչու չեն պաշտպանում: Ինչու գրավոր նախազգուշացում չի եղել նրանց՝ մինչ աշխատանքից հեռացնելը ու հանկարծ մեկ օրում անստահություն են հայտնել երեք աշխատակիցներին»,-ասում է Դավիթ Մանուկյանը:

«Դեմ եմ» նախաձեռնության անդմաները սա որակում են որպես ճնշում այն մարդկանց վրա, ովքեր ոտքի են ելել ընդամենը իրենց իրավունքների համար:

«Սա նաեւ սպառնալիք է, որ մյուսները, ովքեր դուրս չեն եկել պայքարելու, դեմ դուրս չգան: Մենք՝«Դեմ եմ» նախաձեռնության անդամներով կանգնած ենք այս մարդկանց կողքին»,-հավելում է Դավիթ Մանուկյանը: