Սիցիլիական մաֆիան 1990 թվականի սկզբին նախապատրաստել է Պիզայի աշխատարակի պայթեցումը: Այս մասին դատարանում հայտնել է մաֆիայի նախկին ներկայացուցիչը, ով համաձայնել է համագործակցել ոստիկանության հետ:
Նրա խոսքերով` «Կոզա նոստրան» ծրագրավորել էր ահաբեկչությունն իրականացնել 1992 թվականին: Իր նախկին ղեկավար Նինո Ջոեն հայտնել էր իրեն. «Պատկերացրեք, թե ինչ կլինի մի օր, երբ Իտալիան արթնանա և հայտնաբերի, որ Պիզայի աշտարակն այլևս գոյություն չունի»: Մաֆիայի ներկայացուցիչները կարծել են, որ այս պայթյունը շոկի մեջ կգցի իշխանություններին և կստիպի նրանց զիջել: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Բացի այդ, քննարկվել է նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սան Ջորջիո ին Վելարբո եկեղեցիների, ինչպես նաև Ֆլորենցիայում Գյուղատնտեսական ակադեմիայի պայթեցումները: Այս օպերացիան հետաձգվել է մաֆիայի մի շարք պարագլուխների ձերբակալությունից հետո: