տուն Քաղաքական Միջազգային Մաքսային միության կարևորագույն որոշումը` արգելվել է ժանյակավոր կիսավարտիքների ներկրումը ՄՄ տարածք

Մաքսային միության կարևորագույն որոշումը` արգելվել է ժանյակավոր կիսավարտիքների ներկրումը ՄՄ տարածք

153
0

1798880_10152020086538800_2127600070_n

Մաքսային միության տարածքում արգելվել է ներկրել և վաճառել, ինչպես նաև արտադրել ժանյակավոր կիսավարտիքներ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վալերի Կորեշկովին։

Արգելքը սահմանվել է, քանի որ այս արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոններին։ «Բոլոր պահանջները նոր չեն։ Դրանք արդեն գոյություն ունեցել են։ Գործընկեր-երկրները դրան համապատասխան պետք է կատարեին ներկրումները։ Իսկ նրանք ձևացրել էին, թե դրանք նորություն են իրենց համար։ Անհրաժեշտ է պարզել, թե ինչպես են նրանք ներկրել  կիսավարտիքները», — ասել է Կորեշկովը։