տուն Քաղաքական Միջազգային Մաքսային Միության անդամ-երկիր Բելառուսում գրքեր են արգելվում

Մաքսային Միության անդամ-երկիր Բելառուսում գրքեր են արգելվում

154
0

Оглашение приговора правозащитнику Алесю Беляцкому

Բելառուսում արգելել են իրավապաշտպան Ալես Բելյացկու գիրքը: Վերջինս գտնվում է բանտում և դատապարտվել է՝ իբր հարկեր չվճարելու համար: Այս մասին հաղորդում է Vesna իրավապաշտպան կենտրոնը:

Գրոդնոյի շրջանի դատարանը որոշում է կայացրել արգելել «Բելառուսավարի օծված» գիրքը, արգելվել է դրա ներկրումը երկիր: Դատարանը նաև պարտադրել է Բելառուսից դուրս բերել գրքի  բոլոր օրինակները: Թեպետ դատական ատյանը գիրքը հրաժարվել է որակել որպես ահաբեկչական կամ ծայրահեղական բնույթի, այդուհանդերձ դատավորը որոշել է այն արգելել` «ելնելով ներքին համոզմունքներից»:

Տեղեկացնենք, որ Ալես Բելյացկին ձերբակալվել է 2011 թվականին և դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման: