Մարկ Ցուկերբերգը և նրա կինը` Պրիսցիլա Չանը, դարձել են ամերիկացի ամենաառատաձեռն բարերարները 2013 թվականին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով The Chronicle of Philanthropy պարբերականին:
Անցած տարի Facebook-ի հեղինակն ու նրա կինը բարեգործական նպատակներով հատկացրել են ընկերության 18 մլն ակցիա` 970 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Պարբերականը նշում է, որ դա ամենամեծ հատկացումն է 2013-ին 50 ամենախոշոր բարերարների շրջանում, որոնք նախորդ տարվա ընթացքում բարեգործության նպատակներով նվիրաբերել են 7,7 մլրդ դոլար: