տուն Uncategorized Մարկ Սաղաթելյանին նվիրված տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

Մարկ Սաղաթելյանին նվիրված տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

144
0

Մարտ Բաբայանը եւ Ավետ Բարսեղյանը հանրահայտ շոումեն Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված երգ են հեղինակել, որը տեսահոլովակով կներկայացվի այսօրվանից: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, նկարահանման աշխատանքներին աջակցել է Արմեն Պետրոսյանը` Մենչը: Երգում են Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Արամոն, Սոնան, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Մհերը, Արմենչիկը եւ ուրիշներ, իսկ ջութակի պարտիան նվագում է Մարկի մտերիմ ընկեր Էդգար Հակոբյանը: Գաղափարը Տարոն Պողոսյանինն է, որը տեսահոլովակի պրոդյուսերն է.«Երբ ինձ ասաց այդ մասին, մի քանի րոպեում գրեցի մեղեդին: Ցավոք, Մարկի հետ չհասցրի շատ մտերմանալ, քանի որ նա իրեն շատ մոտ չէր թողնում: Մի անգամ ասաց` «Մարտ, քեզ սիրում եմ որպես մարդ ու որպես արտիստ, նրա խոսքերը շատ հաճելի էին»: Իմ երգացանկից նա սիրում էր “Обнимаю” երգը, իսկ “Музыка”-ն հատուկ էի գրել` իմանալով, որ կհավանի այդ ոճը, ինչի մասին ինձ հայտնեց մեր վերջին աշխատանքի ժամանակ… Մեկ ժամ հետո նրան շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց…», — պատմում է երգի համահեղինակ Մարտ Բաբայանը, ավելացնելով. «Շնորհակալություն Տարոն Պողոսյանին, մենք տեսել ենք` ինչպես էր նա պայքարում Մարկի կյանքի համար: Այս հոլովակը ստեղծվել է Մարկի հարազատների ու նրան սիրող մարդկանց համար: Շնորհակալ եմ այն երգիչներին, որոնք համաձայնեցին ու միացան մեր նախագծին»: Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու փոխանցմամբ՝ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Մարկն այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր: Մարկ Սաղաթելյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում, քանի որ նա այն մարդկանցից էր, ում բոլորս համարում էինք մեր ընտանիքի անդամ, մեր ընկեր եւ բարեկամ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here