տուն Լուրեր Մարդը, որ հրաման է տալիս կրակ բացել սեփական ժողովրդի վրա, այլևս երկրի...

Մարդը, որ հրաման է տալիս կրակ բացել սեփական ժողովրդի վրա, այլևս երկրի նախագահ չի կարող համարվել

249
0

231499141377762513

«Այս հակամարտությունը, որը կա ժողովրդի և իշխող ուժի միջև նրա արդյունքն է, որ Ուկրաինան կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքականությունը: Ստացվեց այնպես, որ Ուկրաինան, որը վերջին տարիների ընթացքում  շատ ակտիվ  աշխատում էր Եվրոպայի հետ և  սրան գումարում ենք այն, որ չորս տարի է աշխատանքներ է տանում Ասոցացման պայմանագրի շրջանակներում, մեկ օրում  մեկ այլ ուղություն վերցրեց: Դուք պատկերացնում եք՝ միայն Լեհաստանը Ուկրաինայի քաղաքացիներին տարեկան մեկ մլն վիզա է տրամադրում»,-անդրադառնալով Ուկրաինայում ընթացող իրադարձություններին, AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ավելացնելով, որ  քաղաքական լրջագույն հարցերում կատարված կտրուկ փոփոխությունները պետության ներսում բերում են  լարվածություն,  և այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, հենց դրա արդյունքն է:

Քաղաքագետի կարծիքով Յանուկովիչը երկրում տիրող իրադրությունը ճիշտ չի գնահատել և կատարել է, որոշում, որը միանաշանակ չէր ընդունվելու հասարակության կողմից. «Յանուկովիչը մեկ օրումˋ նոյեմբերի 21-ին որոշեց, որ Ուկրաինան գնում է ոչ թե դեպի Եվրոպա, այլ   բռնում է ինտեգրման ռուսական ուղին: Պարզ է , որ սա չէր ընդունվելու հասարակության կողմից, և այդ պատճառով էլ հասարակությունը և  եվրոպամետ ուժերը ոտքի կանգնեցին: Պարզ է չէ՞, որ ուկրաինացիները չեն ցանականում ապրել այնպես՝ ինչպես Բելառուսում են ապրում: Այս երկրի բնակչությունը անկախացումից հետո ազատ է ապրել և հիմա չի ցանկանում վերադառնալ այն կարգերը, որտեղից հեռացել է»,- ասաց քաղաքագետը, նկատելով, որ Ուկրաինան ֆիզիկապես գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և, բացի այս հանգամանքից, ժողովուրդն էլ  եվրոպական կենցաղ է վարում և ունի եվրոպական հարուստ մշակույթ։ Նրանց համար դժվար է ապրել անազատության մեջ:

Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, Ուկրաինայի իշխանությունները մեծ սխալ  գործեցին, երբ փորձեցին ուժով ցրել ցուցարարներին: Ուժ կիրառելու տարբերակը, քաղաքագետի կարծիքով, իրավիճակի փրկություն չէ և հիմա, երբ պայքարը ոչ միայն Կիևում է, այլ նաև երկրի մեծ մասում է տարածվել, դժվար  կլինի քաղաքներ զորք մտցնելով հարց լուծել, և եթե իշխանությունները գնան նման քայլի, ապա ավելի կարագացնեն իշխանափոխության գործընթացը: Իրավիճակը համեմատելով 2008 թվականին Հայաստանում տիրող իրավիճակի հետ, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ, ի տարբերություն Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանիˋ Վիկտոր Յանուկովիչը չի գնա այդ քայլին. «Մարդը, որը հրաման է տալիս կրակ բացել սեփական ժողովրդի վրա՝ այլևս երկրի նախագահ չի կարող համարվել: Ուզում ենք մենք, թե չենք ուզումˋ սա քաղաքականության օրենք է: Պարզ է, որ այդ դեպքերից հետո այլևս Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ չէր: Ֆորմալ, մինչև ինագուրացիա, ինքը կար, բայց այլևս  նա նախագահ չէր: Նույնը այս դեպքում՝ երբ ուժ կիրառվեց անզեն ցուցարարների նկատմամբ, երբ  սպանվեցին ցուցարարներˋ պարզ է, որ այլևս Յանուկովիչը չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ նախագահ: Ես սա ցավով եմ նշում, քանի որ մենք լավ ենք ճանաչում այդ երկրի ժողովրդին և լավ հարաբերությունների մեջ ենք եղել»,-զասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Բորիս Մուրազի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here