Հունվարի 29-ին, ժամը 04.13-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին սարից քարեր են թափվել՝ ավտոճանապարհը դարձնելով անանացանելի:
Դեպքի մասին տեղեկացվել է «Վայք ՃՇՇ» ՓԲԸ-ի հերթապահը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ժամը 09.50-ի դրությամբ «Վայք ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ:
Ժամը 11.00-ի դրությամբ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:
Ժամը 13.35-ի դրությամբ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: