Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ Գյումրիում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ հերթական միջադեպն էր գրանցվել:
Araratnews.am-ի հավաստի աղբյուրների պնդմամբ, երեկ Ղուկասյաններին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ընտանեկան խնջույք, որից հետո Սպարտակ Ղուկասյանը գինովցած, ընկերների հետ միասին գնացել է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ և սկսել հայոյել ու սպառնալիքներ հնչեցնել քաղաքապետի հասցեին, ով երեկ նոր էր վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ անցկացրել էր արձակուրդը: Նշենք որ Վարդան Ղուկսյանը ևս Գյումրիում չէ, մեր տեղեկություններով, նա գտնվում է Դուբայում: Ոստիկանությունը կատարվածի մասին դեռևս ոչ մի բան չի ասում: Ըստ մեր աղբյուրների, այդ ամբողջ միջադեպը ֆիքսվել է փողոցային տեսախցիկներով:
Էմմա Պալյան