Ինչպես հաղորդում է A Bola-ն, անգլիական «Մանչեսթեր Սիթին» և պորտուգալական «Պորտուն» շուտով կավարտեն բանակցությունները ֆրանսիացի պաշտպան, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Էլյակիմ Մանգալայի տեղափոխության հարցով:
Անգլիական ակումբը պատրաստ է ֆրանսիացու համար վճարել 42 մլն եվրո: Առաջիկա ժամերին պայմանավորվածությունը կստանա պաշտոնական ձևակերպում: Բացի «Մանչեսթեր Սիթիից», Մանգալայի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: