տուն Քաղաքական Միջազգային Մահից առաջ գրած նամակում Մոութսն իր մահվան մեջ մեղադրել է Ջուլիա Ռոբերթսին

Մահից առաջ գրած նամակում Մոութսն իր մահվան մեջ մեղադրել է Ջուլիա Ռոբերթսին

241
0

roberts11n-3-web

Արդեն տեղեկացրել ենք, որ մի քանի օր առաջ թմրանյութերի գերդոզավորումից մահացել է Ջուլիա Ռոբերթսի խորթ քույրը` 37-ամյա Նենսի Մոութսը: Այժմ ոստիկանությունը հայտնաբերել է այնպիսի ապացույցներ, որոնք խոսում են այն մասին, որ Մոութսը, հնարավոր է, ինքնասպան է եղել:

Նրա մոտ հայտնաբերվելէ մի գրություն, որում մահացածը բոլոր իր խնդիրներում մեղադրում է Ջուլիա Ռոբերթսին: «Խոսքը միանշանակ ինքնասպանության մասին է. մահից առաջ գրված երեք էջից բաղկացած գրության մեջ նա նկարագրել է իր հարաբերությունները Ռոբերթսի հետ, իսկ գրության իմաստն այն է, որպեսզի մեղադրի դերասանուհուն իր բոլոր խնդիրներում: Մյուս երկու էջերում մահացածը ներողություն է խնդրում մորից և ամուսնուց»,- գրում է the New York Daily News-ը` հղում անելով մահացածի ընտանիքին մոտ աղբյուրին:

Հիշեցնենք, որ երկու քույրերի հարաբերությունները միշտ լարված են եղել: Մոութսը Ռոբերթսի մասին գրելիս՝ նրա անունը միշտ վեցրել է չակերտների մեջ: