տուն Քաղաքական Միջազգային Մահացել է ամերիկացի դիվանագետ, օսկարակիր դերասան Շիրլի Թեփլը

Մահացել է ամերիկացի դիվանագետ, օսկարակիր դերասան Շիրլի Թեփլը

155
0

1369377779_95280

85 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի դերասանուհի Շիրլի Թեփլը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Թեփլի ընտանիքը հաղորդում է, որ Շիրլին մահացել է Կալիֆոռնիայի իր առաձնատանը «բնական պատճառներից»:

Թեփլը ծնվել է 1928 թվականին: 1932 թվականին նա նկարահանվել է իր առաջին ֆիլում, ինչից հետո դարձել է «մեծ դեպրեսիայի» ամենասիրված դերասանուհիներից մեկը: Թեփլը համարվել է մանկական լավագույն դերասանուհի, իսկ 1934 թվականին ստացել է Ամերիկյաա կինոակադեմիայի մրցանակը, որը նախատեսված էր անչափահասների համար` «Մանկական Օսկարը»:

Դերասանական կարիերան վաղ տարիքում ավարտելուց հետո Շիրլի Թեփլը զբաղվել է քաղաքականությամբ և դիվանագիտությամբ, եղել է Գանայում և Չեխոսլովակիայում ԱՄՆ-ի դեսպան: