Ոստիկանները դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի բնակարանում հայտնաբերել են 50 ծրարներ, որոնց մեջ եղել է հերոին։ Հիշեցնենք, որ նրա մարմինը հայտնաբերվել էր կիրակի օրը նույն բնակարանում։
Բացի ծրարներից, բնակարանում հայտնաբերվել են նաև ներարկիչներ, դեղատոմսեր։ ABC-ն հաղորդում է, որ Հոֆմանին հայտնաբերել են իր բնակարնում՝ ներարկիչը ձեռքի մեջ։ Նախնական տեղեկություններով՝ Հոֆմանի մահվան պատճառը գերդոզավորումն է։ Սակայն բժշկական պաշտոնական տեղեկանք առայժմ չի հրապարակվել։