Լոս Անջելեսում, երեկ, հունվարի 26-ին Գրեմմի նշանավոր մրցանակաբաշխության ժամանակ տեղի են ունեցել զանգվածային ամուսնություններ։ Ուղիղ եթերում, ԱՄՆ ամենաճանաչված կատարողների երգերի ուղեկցությամբ որոշել են ամուսնանալ մի քանի տասնյակ զույգեր։ Նրանց մեջ եղել են տարբեր տարիքային խմբերի, տարբեր սեռական եւ ռասայական պատկանելության՝ հետերոսեքսուալ եւ միասեռական զույգեր։ Հաղորդում է Reuters գործակալությունը։
Ամուսնական արարողակարգը կատարել է ռեփ-երգչուհի Քուին Լաթիֆան, այնուհետեւ նրան է միացել Մադոննան՝ մարգարտագույն տաբատ-պիջակով եւ կովբոյի լայնեզր գլխարկով։
Փոփ բեմի թագուհին երգել է Open Your Heart (Բաց արա սիրտդ) երգը, այնուհետեւ նրան է միացել հիփ-հոփ երգչուհի Մերի Լամբերտը։