տուն Սպորտ ՄՕԿ-ում քննարկվում է խաղերը մի քանի քաղաքներում կամ երկրներում անցկացնելու հարցը

ՄՕԿ-ում քննարկվում է խաղերը մի քանի քաղաքներում կամ երկրներում անցկացնելու հարցը

173
0

flag

Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Օլիմպիական խաղերը մի քանի քաղաքներում և նույնիսկ երկրներում անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Քոութսն ասել է, որ խաղերի անցկացման հայտեր ներկայացրել են ոչ թե քաղաքները, այլ երկրները: Ներկայում մի քանի քաղաքներում Օլիմպիական խաղերի անցկացումն արգելված է: Նոր կանոնների սահմանումն արդեն անհրաժեշտություն է, քանի որ Օլիմպիական խաղերի անցկացումը կապված է մեծ ծախսերի հետ, ինչի հետևանքով մի քանի երկիր արդեն հրաժարվել է 2022 թվականի օլիմպիական խաղերի անցկացման հայտից:

Այդուհանդերձ, ՄՕԿ-ի որոշ անդամներ կարծում են, որ մի քանի քաղաքներում կամ երկրներում օլիմպիական խաղերի անցկացումը կարող է բացասաբար ազդել օլիմպիական ընդհանուր մթնոլորտի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here