տուն Քաղաքական Միջազգային ՄՄ-ին անդամակցելու դեմ ստորագրահավաք` Ղրղըզստանում

ՄՄ-ին անդամակցելու դեմ ստորագրահավաք` Ղրղըզստանում

147
0

6cba3e72a99ffa798a4ff584dec9e942

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությւնը տեղեկացնում է, որ Բիշքեկում ստորագրահավաք է սկսվել Ղրղըզստանի` Մաքսային միությանը անդամակցելու դեմ:

Ստորագրահավաքը մեկնարկել է չորեքշաբթի օրը կայացած բողոքի ակցիայից հետո, որը կազմակերպել էին «Ռեֆորմա» («Բարեփոխում») կուսակցության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Կազմակերպիչները ակցիայի վայրում յուրօրինակ ցուցադրություն էին նախաձեռնել, հրապարակ էին բերել տարբեր ապրանքներ` հագուստեղեն, համակարգիչներ, տեխնիկա և դրանց պիտակների վրա ակնառու կերպով ներկայացրել, թե ինչ գնաճ է սպասում երկրին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն մտնելուց հետո: Նրանց հաշվարկներով` ներկրվող ապրանքները կթանկանան առնվազն  25-30 տոկոսով․ այդպիսի հարվածը երկրի տնտեսությանը կարող է խաթարել Ղրղըզստանի անկախությունը, հայտարարել են հանրահավաքի կազմակերպիչները:

«Ռեֆորմա» կուսակցության ներկայացուցիչ Միրբեկ Ասանգարիևի խոսքով՝ իրենց բողոքը Ռուսաստանի դեմ չէ, Մաքսային միության երկրների հետ Ղրղըզստանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա, սակայն տնտեսական առումով երկրի համար շահավետ չէ Մաքսային միության տնտեսական գոտին, կտուժեն սպառողներն ու արտադրողները:

Հոդվածն ամբողջությամբ` այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here