ՄԱԿ-ի աննախադեպ կոշտ զեկույցում լուրջ քննադատություն է հնչել Վատիկանի հասցեին, որը համակարգված կերպով թաքցրել է հոգևորականների շրջանում մանկապղծության դեպքերը, ինչպես նաև այն գործելաոճը, որով եկեղեցու շահերը դասվում են երեխաների պաշտպանությունից վեր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Զեկույցի հեղինակները պահանջում են անհապաղ հոգևորական դասից զրկել և իրավապահ մարմիններին հանձնել այն հոգևորականներին, որոնք մեղավոր են կամ մեղադրվում են մանկապղծության մեջ: Այս նպատակով ՄԱԿ-ում Վատիկանից պահանջում են հրապարակել բոլոր այն նյութերը, որոնք վերաբերում են հոգևորականների կողմից խեղված տասնյակ հազարավոր երեխաների ճակատագրերին, ինչպես նաև հրապարակել մանկապիղծ հոգևորականներին պաշտպանող բարձրաստիճան եկեղեցականների անունները:
Բացի այդ, ՄԱԿ-ը պահանջել է նյութական փոխհատուցում տրամադրել մանկապղծության զոհերին: