Ճապոնիայի պետական պարտքը 2013 թվականին կազմել է ռեկորդային 9,94 տրլն դոլար: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում կատարելով Ճապոնիայի ֆինանսների նախարարությանը:
Պետական պարտքը 2 անգամ գերազանցում է ՀՆԱ-ն, որը 2013 թվականի արդյունքներով կազմել է 4,65 տրլն դոլար: Մյուս երկրների համեմատ պետական պարտք — ՀՆԱ հարաբերակցությունն աննախադեպ է: Օրինակ, ԱՄՆ-ի պետական պարտքը կազմում է 17,3 տրլն դոլար, ինչը ՀՆԱ-ի 105%-ն է: Սպասվում է, որ Ճապոնիայի պետական պարտքը մինչև այս տարվա մարտի վերջ կհասնի 10,8 տրլն դոլար: