Ճապոնիայի ամենատարեց լողոդուհին՝ 100-ամյա Միեկո Նագաոկան, սահմանել է աշխարհի միանգամից 4 ռեկորդ` մասնակցելով Ճապոնիայում անցկացված Մասթերս մրցաշարին և դարձել է աշխարհի 22 ռեկորդների հեղինակ։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Վետերան լողոդուհին 100 մետրն ազատ ոճում անցել է 3:52.07-ում, 400 մետրը՝ 16:36.80-ում, 50 մետր մեջքի վրա՝ 1:50.47-ում, իսկ 100 մետրը՝ 3:45.83-ում։
Լողորդուհին լողավազանում հայտնվել է միայն 82 տարեկանում, երբ այստեղ է եկել ծունկը բուժելու համար։ Դրանից հետո նա մշտապես մասնակցում է Մասթերս մրցաշարերին։