Ճապոնացի մի խումբ կանայք «սեքսադուլ են» հայտարարել իրենց տղամարդկանց, ովքեր իրենց ձայնը տվել են Տոկիոյի նոր նահանգապետ Յոիտի Մասուձոեին: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
«Սեքսադուլի» պատճառ է հանդիսացել նոր նահանգապետի հարցազրույցն ամսագրերից մեկին: Առողջապահության նախկին նախարարը, ով ներկայում զբաղեցնում է Տոկիոյի քաղաքագլխի պաշտոնը, հայտարարել էր, որ կանայք պիտանի չեն աշխատելու կառավարությունում, քանի որ չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել դաշտանի ժամանակ: Քաղաքական գործիչը կարծում է, որ այդ փուլում կանանց գործողություններն անտրամաբանական են դառնում:
Չնայած այս հայտարարությանը, կիրակի օրը կայացած ընտրություններում Յոիտին դարձել է նահանգապետ: Ներկայում Twitter-ում մի խումբ կանայք նախատեսում են սկսել «սեքսադուլ», նրանց թիվը գերազանցել է երեք հազարը: