Ճապոնացի ինժեներները, ովքեր կարծում են, որ Երկրի վրա մեծ ջրհեղեղն անխուսափելի է, պատաստվում են ստեղծել տապաններ, որոնք թույլ կտան փրկվել այդ ջրհեղեղից:
Ֆուտուրիստական այս նախագիծը ենթադրում է մարդկանց վերաբնակեցումը արհեստական կղզիների վրա, որոնց կենտրոնում կլինի հսկայկան երկնաքեր: Ինժեներները նախատեսում են այս նոր կոմլեքսը տեղավորել Խաղաղ օվկիանոսի կենտրոնում, որտեղ նրանք կարող են դեգերել: Նրանց կարծիքով` այդպիսի տապաններից կարելի է ստեղծել կատարյալ «կանաչ» քաղաքներ: Դա նշանակում է, որ այդ տապաններում օգտագործվելու է միայն էկոլոգիապես մաքուր էներգիա, օրինակ, դա կարելի է ստանալ ծովային հոսանքներից և ալիքներից:
Յուրաքանչյուր տապան ունենալու է մի քանի հեկտար մակերես: Իսկ նրանց վրայի յուրաքանչյուր երկնաքեր` գրեթե 1 կիլոմետր բարձրությամբ, կարող է բնակեցվել 10-15 հազար մարդու կողմից: Տապանների վրա տեղակայվելու են թե՛ անասունների համար նախատեսված արոտավայրեր, թե՛ այգիներ և պուրակներ: