Ճապոնական Rakuten համացանցային հոլդինգը որոշում է կայացրել 900 մլն դոլարով գրել Viber Media ընկերությունը, որին է պատկանում Viber ընկերությունը: Այս մասին ասվում է ճապոնական ըներության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է ճապոնական ընկերությունը զարգացնելու համացանցային և հեռախոսային կապ տրամադրող այս ընկերությունը: Ընկերության ղեկավար Հիրոշի Միկիտանին ասել է, որ Viber-ն ունի սթիքերների համացանցային լավ խանութ, և որ մեսինջերը «մեծ հնարավորություն ունի խաղային պլատֆորմի վերածվելու համար:
Viber -ում այս պահին գրանցված է 300 մլն օգտատեր: Այն թույլ է տալիս փոխանակել տեքստային հաղորդագրություններ, ինչպես նաև կատարել ձայնային և տեսազանգեր, իսկ 2013 թվականից Viber-ից կարելի է զանգել նաև բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին: