տուն Լուրեր «Ճանապարհային քարտեզի» իրականացումը կսկսվի արդեն այս ամիս. Azatutyun.am

«Ճանապարհային քարտեզի» իրականացումը կսկսվի արդեն այս ամիս. Azatutyun.am

177
0

serj&putin

Հայաստանն այս ամիս կսկսի իրականացնել Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզը»: Անցած շաբաթ կառավարության կայքում հրապարակված այս ծավալուն փաստաթուղթը բաղկացած է 249 էջից:

Փաստաթղթից տեղեկանում ենք, որ ծրագրվում է իրականացնել 262 միջոցառում՝ որից 150-ը միայն հայկական կողմի, մյուսները` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ կատարման համար են: «Ճանապարհային քարտեզով» պետք է իրականացվեն բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, Հայաստանի կողմից արդեն իսկ ստորագրված միջազգային պայմանագրերի փոփոխություններ, Մաքսային միության շրջանակներում միջպետական պայմանագրերի ստորագրում, ինչպես նաև Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու միջազգային պայմանագրի ստորագրում: Ընդ որում, Մաքսային միությանը միանալու համար օրենսդրական լայնածավալ փոփոխություններ են կատարվելու ոչ միայն մաքսային և հարկային ոլորտներում, այլև Հայաստանի քրեական և վարչական օրենսգրքերում:

«Ճանապարհային քարտեզով» անգամ նախատեսվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող ուսումնական ծրագրերի փոփոխություններ` ուսումնական ծրագրերում Մաքսային միության օրենսդրական դաշտի վերաբերյալ դասընթացների ներառման նպատակով:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ Մաքսային միությանը միանալու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխությունները և միջազգային պայմանագրերը խորհրդարան կբերվեն այս տարվա մարտին: Դրանց մի մասը կընդունվի փաթեթով: Արտակ Զաքարյանի փոխանցմամբ, ենթադրաբար արդեն աշնանը Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ. — «Ես կարծում եմ, որ մարտի վերջից սկսած արդեն տարբեր օրենքներ կգան Ազգային ժողով քննարկման, և հետևաբար նաև մենք պետք է կարողանանք մինչև տարվա առաջին կեսի ավարտը իրավական առումով պատրաստ լինել Մաքսային միությանն անդամակցելուն` հիմքում ունենալով այն քաղաքականությունը, որ դրա հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ լինելն է, ինչը որ հիմնադրվելու է 2015 թվականի հունվարի 1-ին: Այսինքն, մեր, ինչ-որ առումով արագացված գործողությունների նպատակներից մեկը հենց դա է, որ մենք կարողանանք արագ կերպով պատրաստ լինել: Մաքսային միությանն անդամակցելով` հիմնադիր անդամ լինելու հայտ ենք ներկայացնում նաև 2015 թվականի հունվարի 1-ից նախատեսված Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու համար»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի քաղաքացիները ավելի դժվար իրավիճակում չե՞ն հայտնվելու, հաշվի առնելով, որ ըստ Էկոնոմիկայի նախարարության այդ միության անդամ դառնալուց հետո Հայաստան ներկրվող ապրանքների մոտ 60 տոկոսը թանկանալու է, Արտակ Զաքարյանն ասաց, թե վերապահումով է մոտենում նաև նախարարության վերլուծություններին՝ ընդգծելով, թե դրանց փոխարեն շատ ապրանքներ էժանանալու են. — «Եթե ինչ-որ ոլորտում էլ թանկացումներ լինելու են զուտ կապված հարկային, մաքսային քաղաքականության հետ, բնականաբար դրանք փոխհատուցվելու են մնացած ոլորտներում ակնհայտ արտոնություններով»:

Շարունակությունը azatutyun.am-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here