տուն Քաղաքական Միջազգային Ճագարները, փորելով իրենց բները, «վերաշարադրել» են Անգլիայի պատմությունը

Ճագարները, փորելով իրենց բները, «վերաշարադրել» են Անգլիայի պատմությունը

231
0

down-the-rabbit-hole

Անգլիայի հարավարևմտյան Քորնուոլ դքսության Լենդս Էնդ բնակավայրում հայտնաբերվել են նեոլիթի դարաշրջանի նմուշներ, որոնց տարիքը կազմում է առնվազն 8 հազար տարի: Սակայն այս պեղումն իրականացրել են ոչ թե մասնագիտական խումբը, այլ ճագաները, որոնք այդ վայրում իրենց համար բույն են փորել: Հաղորդում է The Mirror-ը:

Ճագարները փորել և հողից դուրս են բերել նիզակներ, ինչպես նաև մորթին քերելու գործիքներ: Գտածոներն ուսումնասիրող հնագետների խմբի ղեկավար Դին Փեյթոնն ասել է, որ սա գրեթե անհնարին բան է, քանի որ հավանականությունը կազմում է մեկը` միլիոնի: «Ճագարների ընտանիքը վերաշարադրել է պատմությունը», — կատակել է նա: Փեյթոնն ասել է, որ սրա արժեքը դժվար է գնահատել, բայց վստահաբար սա «ոսկե հանք է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here