Այսօր Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր էջում: Անդրադառնալով Փարիզում հունվարի 24-ին կայանալիք Նալբանդյան — Մամեդյարով հանդիպմանը` նա հույս է հայտնել, որ բանակցությունների դրական ընթացքը կարող է հանգեցնել փետրվարին ղարաբաղյան կարգավորման հարցով գագաթնաժողովի:
«Ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են Փարիզում: Հուսով եմ, որ այն մեկ քայլ առաջ կլինի դեպի փետրվարյան գագաթնաժողով», — գրել է դիվանագետը: