տուն Քաղաքական Միջազգային Ձնաբքի պատճառով տասնյակ հազարավոր ամերիկուհիներ ժամանակին չեն ստացել Վալենտինի օրվա ծաղկեփնջերը

Ձնաբքի պատճառով տասնյակ հազարավոր ամերիկուհիներ ժամանակին չեն ստացել Վալենտինի օրվա ծաղկեփնջերը

197
0

new-york-city

ԱՄՆ-ում ձնաբքից մահացածների թիվը հասել է 25-ի։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նյու Յորքում հղի կինը մահացել է՝ ընկնելով ձյուն մաքրող մեքենայի տակ։ Երեխային հաջողվել է փրկել կեսարյան հատման միջոցով։ Երկու տղամարդ զոհվել է Հյուսիսային Կարոլինայում՝ փորձելով ձյան մեջից դուրս բերել արգելափակված բեռնատարը։

Մեկ օրվա ընթացքում հետաձգվել է 2.1 հազար չվերթ։ Վալենտինի օրվա կապակցությամբ տասնյակ հազարավոր կանայք չեն ստացել իրենց սիրելիների պատվիրած ծաղկեփնջերը։ Ձնաբքի գոտում գտնվող նահանգների զգալի հատվածում նկատվում են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ։