ՖԻՖԱ-ն հրապարակել է այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացված տրանսֆերների մասին տեղեկությունները: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այս անգամ ակումբները միջազգային տրանսֆերային շուկայում ծախսել են 346 մլն դոլար, ինչը 30%-ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, այս տարի արձանագրվել է 2631 տրանսֆեր, ինչը 36 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացված տանսֆերների 85 տոկոսը չեն ունեցել ֆինանսական բաղադրիչ: