տուն Լուրեր Ձերբակալվել է օֆշորային սկանդալի հերոսներից Աշոտ Սուքիասյանը

Ձերբակալվել է օֆշորային սկանդալի հերոսներից Աշոտ Սուքիասյանը

122
0

arm139123956427«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով Հայաստանի ոստիկանությանը վերջապես հաջողվել է պարզել օֆշորային սկանդալում ներգրավված և փախուստի մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի գտնվելու վայրը: Նույն տեղեկություների համաձայն նա Թիֆլիսում է եղել և Հայաստանի ոստիկանները համագործակցելով վրաց ոստիկանների հետ կարողացել են ձերբակալել նրան:

Ըստ մեր տեղեկությունների, ներկայումս լուծվում է նրա Հայաստան տեղափոխելու հարցը:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է: Նա իբրև թե առամանադագործ էր և հենց նրա միջնորդությամբ էր գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկում գրավադրել իր ողջ ունեցվածքը, որը հետագայում աստիջանաբար կորցրեց: Ըստ բիզնես պլանի Հայրապետյանի ներդրած գումարներով Սուքիասյանը Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետությունից պետք է ադամանդի հումք ներկրեր Հայաստան, որտեղ 23 գործարարներ պետք է իրենց գործարաններում մշակեին այն: Ավելի ուշ միայն պարզ դարձավ, որ Հայրապետյանի գումարները բոլորովին այլ ուղղությամբ էին գնացել` օֆշորում գրանցված մի ընկերության հաշվեհամարի, որը սեփականատերերը, ինչպես պարզվեց, վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, Նավասարդ Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը:

Մանրամասները 1in.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here