Նորվեգիայի արևմուտքում գտնվող Սերնես թերակղզու 3 գյուղեր ամբողջովին ոչնչացվել են հրդեհի հետևանքով։
Ավելի քան 140 տուն վառվել է։ Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։
Զոհերի և տուժածների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։ Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ հրդեհն առաջացել է ուժեղ քամու պատճառով էլեկտրական լարերի կտրվելու արդյունքում։