տուն Լուրեր «Հրապարակ». Ցողունաթերապիայի հետեւանքները

«Հրապարակ». Ցողունաթերապիայի հետեւանքները

144
0

Հրապարակ

Մի քանի օր շարունակ հայ հանրությունը զվարճանում էր Սերժ Սարգսյանի սեուլյան արկածներով: Որքան էլ ասեն` ուրիշի դժբախտության վրա չեն ծիծաղում, հույսը ցողունների վրա դրած մարդուն դժվար է Մոլիերի հերոսներից տարբերել: Իրականությունը փոխելու սին ու ծիծաղելի հույսեր, եւ դրանք իրականացնել փորձող մերօրյա տարտյուֆներ: Այդուհանդերձ, ծիծաղաշարժ լուսանկարն ու արարքի թեթեւամտությունը լիովին խամրեցին, երբ ցողունաթերապիա անցած Սարգսյանը երեկ Պրահայում խոսեց: «Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ եւ որակով: Եթե մենք որոշում ենք կայացրել միանալու Մաքսային միությանը, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ: Ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել»,- ասել է նա: Այս լսելով՝ կասկածում ես. իսկ գուցե ցողունաթերապիայի արդյունքում նրա հիշողությունը ջնջվե՞լ է: Նախորդ անգամ Պրահա այցելելիս (2009-ին) Սարգսյա՞նը չէր որոշում կայացնողը ԵՄ ԱԳ ծրագրին միանալու մասին: Ինչո՞ւ դա չարեց արագ եւ որակով: Ինչո՞ւ հնարավորինս արագ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց: Ինչո՞ւ օր առաջ համաձայնագրի կնքումն իրականություն չդարձվեց: Հիշողության այսպիսի կորո՞ւստ: Ցողունաթերապիայի արդյունքում, երեւում է Սերժ Սարգսյանի դատողության ֆունկցիաներն էլ անվնաս չեն մնացել: «Այո՛, ռուսական կողմը համագործակցում է նաեւ Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք եւ հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու համագործակցությունն  Ադրբեջանի հետ»: Հնարավորությունները՝ հասկանալի է, իսկ իրավո՞ւնք ինչու չունեք: Եթե այդ իրավունքն էլ չունեք, այդ դեպքում ինչո՞ւ եք ՀԱՊԿ-ում մնացել:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here