տուն Լուրեր «Հրապարակ». Սպորտի աշխարհում լարված իրավիճակ է

«Հրապարակ». Սպորտի աշխարհում լարված իրավիճակ է

140
0

Հրապարակ

Մարզական աշխարհում դժգոհություններ են կուտակվում սպորտի եւ երիտասարդության նախարարից: Արձագանքելով երեկվա մեր լուրին՝ Սոչիի օլիմպիադային թերի մասնակցության եւ ՀԱՕԿ-ի կողմից դրսից սպորտսմեններ ներգրավելու հետ կապված, սպորտի աշխարհին առնչվող մի անձնավորություն նկատեց, որ երկրում սպորտի վիճակի, սպորտային հաջողությունների համար պետք է մեղադրել սպորտի նախարարությանը եւ ֆեդերացիաներին, այլ ոչ թե Օլիմպիական կոմիտեին: Մեր զրուցակիցը փորձում էր ներկայացնել իրավիճակը: Նա ասում էր, որ այս տարի, օրինակ, սպորտային տարին, այսինքն՝ մարզումները, մարզիկներն սկսել են ուշացումով: Ամբողջ բանը ֆինանսավորման ուշացման մեջ է՝ նախարարությունը ժամանակին չի փոխանցել գումարները: Նույն ձյուդոյի, բռնցքամարտի ֆեդերացիաներում մարզումները հենց այդ պատճառով են ուշացել: Քիչ թե շատ բարվոք վիճակում է Ըմբշամարտի ֆեդերացիան, որը հովանավոր ունի՝ հանձին «Տաշիր» ընկերության, եւ որը լուծում է նրա ֆինանսական խնդիրները: Սպորտսմենների մոտ դժգոհություն է առաջացրել նաեւ այն, որ նախարարն իր որոշ խոստումներ ժամանակին չի կատարում: Որոշ հայտնի սպորտսմենների, վետերանների նա խոստացել է ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչում շնորհել, սակայն այդպես էլ չի արել: Ընդ որում՝ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ժամանակին մարզել են հենց իրեն՝ աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանին: Առավել կուրյոզ վիճակ է ստեղծվել Բռնցքամարտի ֆեդերացիայում, որտեղ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը՝ Դավիթաշենի նախկին թաղապետ, այժմ ԱԺ պատգամավոր, գլխավոր մարզիչ է նշանակել Դավիթ Թորոսյանին, իսկ նախարարը հրաժարվում է այս թեկնածությունը հաստատել: Հիմա այս հարցը մնացել է օդում կախված: Ի դեպ, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը նաեւ ոստիկանապետի փեսան է, եւ սրանով, փաստորեն, Յուրի Վարդանյանը դուրս է եկել Վովա Գասպարյանի դեմ: Մեր աղբյուրը տեղյակ չէր, թե ինչն է այս պահվածքի պատճառը: Մի խոսքով՝ սպորտի աշխարհում բարդ իրավիճակ է ստեղծվել:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here