տուն Լուրեր «Հրապարակ». Ծառուկյանն այս անգամ անչափ ընդգծված ու ջերմ է ողջունել «թագավորի» մուտքը

«Հրապարակ». Ծառուկյանն այս անգամ անչափ ընդգծված ու ջերմ է ողջունել «թագավորի» մուտքը

106
0

1544055_580657825345784_1754082056_nՇաբաթ օրը, այն նույն ժամին, երբ ԲՀԿ-ն հոգեխանգարմունքի մեջ Ազատության հրապարակում բացականչում էր, որ «այս իշխանությունները մտնում են ժողովրդի ու իրենց գրպանները` ռեկետ անելու»,  օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանի թիվ 1 ինքնաթիռը, որին անհամբեր սպասում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ներկաների աչքից չի վրիպել, որ, ի տարբերություն մնացյալ անգամների, Ծառուկյանն այս անգամ անչափ ընդգծված ու ջերմ է ողջունել «թագավորի»՝Սերժ Սարգսյանի մուտքը հայոց հողի վրա: Դիմավորողների մեջ չի եղել Հովիկ Աբրահամյանը. նա դեռ Հայաստան չի վերադարձել: Մեզ հաջողվեց ճշտել վերջինիս գտնվելու վայրը. նա գտնվում էր Ավստրիայում` Մոցարտի ծննդավայր Զալցբուրգ քաղաքում:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here