տուն Լուրեր «Հրապարակ».Ժողովուրդը մեղավոր չէ

«Հրապարակ».Ժողովուրդը մեղավոր չէ

100
0

1544055_580657825345784_1754082056_n

Մինչ ոմանք, հատկապես սոցցանցերում, նախանձից խորովվելով, ուկրաինական Մայդանի դեպքերին են հետեւում եւ որպես ընդօրինակման ենթակա մոդել դրանք ներկայացնում հայ հանրությանը՝ նախատելով, թե ինչու մենք այսքան քաջություն չունենք, մեր բնակչության առավել ակտիվ ու պատրանքներով չապրող հատվածը շաբաթ օրը փողոց էր ելել: Իհարկե, Ազատության հրապարակը հունվարի 18-ին «մայդան» չդարձավ, ոչ էլ պայքարի 88-յան շունչը վերականգնվեց, բայց այդ 8-10 հազար մարդիկ, ովքեր հավաքվել էին հրապարակում եւ փորձում էին ինչ-որ բան հասկացնել իշխանություններին, անկեղծ հիացմունքի են արժանի: Սա այն չհիասթափվող, երբեք թեւաթափ չլինող, իր իրավունքների համար պայքարող, արժանապատիվ ու խիզախ հատվածն է, որն ազգի կորիզ է կոչվում: Որի հետ կարելի է հույսեր կապել, ու որի վրա է կառուցվում ցանկացած հանրության ապագայի հեռանկարը: Նրանց հյուծված մարմիններից, կիսամաշ հագուստից ու ժամանակից շուտ ծերացած դեմքերից վճռականություն էր հորդում: Սրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են ցանկացած կանչով դուրս գալ փողոց եւ վռնդել իրենց համբերության բաժակը լցրած իշխանություններին: Սա այն զանգվածն է, որը միշտ լինելու է արմատական ընդդիմության հենարանը, եւ որի վրա պետք է հենվի քաղաքական այն ուժը, որն իշխանափոխություն է ծրագրում: Այլ բան է, որ մեզանում ոչ մի կերպ այդ ընդդիմությունը չի ձեւավորվում, իսկ եթե ինչ-որ շրջան էլ նման ուժ սաղմնավորվում է, արագ դեգրադացվում է, սերտաճում իշխանության հետ, փոշիացնում իր ռեսուրսն ու հեռանում քաղաքական թատերաբեմից: Եվ բոլորովին պետք չէ մեղադրել ժողովրդին՝ «մայդան» չունենալու համար: Դրա «մեղքը» քաղաքական ուժերինն է, որոնք քաղաքական օրակարգ չեն ձեւավորում, հստակ ծրագիր չունեն, վախկոտ են ու զգույշ:

 

Մանրամասնները <<Հրապարակ>> օրաթերթի այսօրվա համարում

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here