տուն Լուրեր «Հրապարակ». Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահի միջև նոր բախում է սպասվում

«Հրապարակ». Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահի միջև նոր բախում է սպասվում

110
0

Հրապարակ

Թավտսի համալսարանում ուսանելու գնացած Զարուհի Փոստանջյանի եւ ԱԺ նախագահի միջեւ առաջիկայում կարող է նոր բախում լինել: Բանն այն է, որ պատգամավորը 5-6 ամիս բացակայելու իրավունք չունի, եւ Հովիկ Աբրահամյանը կարող է հեշտորեն «վրեժ լուծել» «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավարից` իրեն հասցրած բարոյահոգեբանական վնասների համար` սկսած ԱԺ կատու բերելուց մինչեւ ջրային ռեսուրսների ժամանակ կրակոտ ելույթը: Փոստանջյանի բացակայությունը հարգելի համարելու բացառիկ մենաշնորհ ունի միայն ԱԺ նախագահը, եթե պատգամավորը 2 ամիսը մեկ դիմում գրի` խնդրելով իր բացակայությունը հարգելի համարել: Սակայն չհամարվելու դեպքում Զարուհին կարող է հիշել Հովիկ Աբրահամյանի խնամի` համատեղությամբ ԲՀԿ ֆրակցիայի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով ոչ թե 6 ամիս, այլ մի քանի 6 ամիս չի ներկայացել ԱԺ նիստերին եւ նրա բացակայությունը համարվել է հարգելի:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here