տուն Լուրեր «Հրապարակ». Երիտ ՀՀԿ-ականները շատ «մարտունակ» վիճակում են՝ համ ՀՀԿ ծերերի դեմ են...

«Հրապարակ». Երիտ ՀՀԿ-ականները շատ «մարտունակ» վիճակում են՝ համ ՀՀԿ ծերերի դեմ են մարտնչում, համ ԲՀԿ ջահելների

152
0

Հրապարակ

ԵրիտՀՀԿ-ականները շատ «մարտունակ» վիճակում են՝ համ ՀՀԿ ծերերի դեմ են մարտնչում, համ ԲՀԿ ջահելների, համ էլ արտաքին քաղաքական վեկտորին են ուշադիր. Բրյուսելից վերադարձած Աշոտյանը գնաց ասոցացվող Վրաստան` նախկին եւ ներկա ԿԳ նախարարներին՝ Սանիկիձեին ու Մարգվելաշվիլուն հանդիպելու: Արտակ Զաքարյանն էլ «նոտա» հղեց ՌԴ ԱԳՆ-ին` «հասկացնելով», որ սահմանին տեղի ունեցող դիվերսիաներին վերջինիս  պարիտետային գնահատականը մեր սրտով չէ: Եվրոպամետ խաղեր տվող երիտՀՀԿ-ականներից հետաքրքրվեցինք. ինչ է` Հայաստանն ուկրաինական զարգացումների ֆոնին էլի կո՞ւրս է փոխում: «Իհարկե` ոչ,- ասաց Աշոտյանը,- Հայաստանն իր կրթական, ինչպես նաեւ քաղաքական օրակարգն ունի բոլոր երկրների, այդ  թվում եւ Վրաստանի հետ»: «Չէ, մենք դեպի Եվրոպա չենք թեքվում, մենք մեր գիծն ենք պահում, որպեսզի մեզ այս ու այն կողմ չթեքեն»,- զարմանալի հստակ ձեւակերպեց առանձնապես խելացի խոսքով աչքի չընկնող Արտակ Զաքարյանը:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here