տուն Լուրեր «Հրապարակ». Դպրոցի տնօրենը «ծախել» է մարզպետ Սարգիս Սահակյանին

«Հրապարակ». Դպրոցի տնօրենը «ծախել» է մարզպետ Սարգիս Սահակյանին

95
0

Հրապարակ

Մեր տեղեկություններով, փակվել է Ապարանի ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցը, պատճառը Վերահսկիչ պալատի բացահայտումներն են: Մասնավորապես, ֆինանսական չարաշահումները՝ հավելյալ դասարանների տեսքով: Ենթադրենք՝ կարող էին 30 հոգուց բաղկացած մեկ դասարան ունենալ, սակայն  8-10 հոգանոց դասարաններ են պահվել, որպեսզի յուրաքանչյուրի համար, սահմանված կարգի համաձայն, գումար կորզեն: Ուշագրավ է, որ երբ բացահայտվել են չարաշահումները, դպրոցի տնօրենը «ծախել» է մարզպետ Սարգիս Սահակյանին՝ հայտարարելով, թե նա տեղյակ էր բոլոր մախինացիաներից: Սակայն, փոխանակ մարզպետի գործողությունները քննվեին, դպրոցն են փակել:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here