տուն Լուրեր «Հրապարակ». Առայժմ կասեցրին

«Հրապարակ». Առայժմ կասեցրին

118
0

Հրապարակ

Երեկ մեր հանրության պայքարող հատվածը ցնծության մեջ էր՝ Սահմանադրական դատարանը կասեցրեց կենսաթոշակային օրենքի որոշ դրույթների կիրառումը: Այնպես որ, իրավացի էին այն անձինք, որոնք խորհուրդ էին տալիս չշտապել եւ աշխատավարձերի 5 տոկոսը որեւէ օպերատորի չփոխանցել: Բայց հանրությունը, որը ՍԴ բազում լղոզված որոշումների ու «կույս մնալով հաճույք ստանալու» փաստերի է ականատես եղել, այլեւս չի խաբվում. պայքարն առջեւում է՝ ասում են «Դեմ եմ» շարժման ակտիվիստները: Թող այս անգամ մենք սխալված լինենք եւ որոշումը կայացնելուց հետո ազգովի ներողություն խնդրենք Գագիկ Հարությունյանից՝ նրան կասկածելու եւ նախապես վատաբանելու համար, բայց, թերեւս, սա ընդամենը մի քանի ամսով օրենքի կիրառումը հետաձգելու եւ այս լարված իրավիճակը փոքր-ինչ մեղմելու իշխանական ծրագրի մի մասն է: Մարտին կայացված որոշմամբ ՍԴ-ն թերեւս կհաստատի իշխանական օրենքը: Մանավանդ եթե այս ամիսներին Հրապարակը դատարկվի, եւ պայքարի թափը կոտրվի: Այսպիսի՞ անընդունելի օրենքներ ու քայլեր են անցկացրել, այսպիսի՞ հակաժողովրդական որոշումներ են ընդունել: Այս մեկն էլ կմարսվի՝ մտածում են իշխանության ներկայացուցիչները: Նրանք շատ ջանք են դրել այս օրենքի վրա, բերել-հասցրել մի կետի, որից նահանջելը պարտություն է նշանակում: Մանավանդ՝ արդեն իշխանական քարոզչամեքենան ներշնչում է. ետ կանգնելը կվնասի մեր հեղինակությանն աշխարհում, մեզ կմեղադրեն անվստահելի գործընկեր լինելու մեջ: Հետաքրքիր է՝ իսկ երբ ձեր հասարակությունը ձեզ չի վստահում, համարում է վատ կառավարիչներ, դա ձեզ չի՞ անհանգստացնում: Երբ շարքային մարդիկ դժգոհ են ձեզնից, երբ պատրաստ են գնալ ցանկացած երկիր ու ստրկական աշխատանք կատարել, բայց չմնալ իրենց հայրենիքում, դրանից դուք չե՞ք վիրավորվում:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here