տուն Լուրեր «Հրապարակ». Աշխատակազմի ղեկավարը կազատվի աշխատանքից

«Հրապարակ». Աշխատակազմի ղեկավարը կազատվի աշխատանքից

97
0

Հրապարակ

Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս  Բաղդասարյանը մտադիր է ազատվելու դիմում գրել: Նա համակարգում  բարձր պաշտոն զբաղեցնող միակ դաշնակցականն է, որից դեռ չեն ազատվել: Երբ Բաղդասարյանի մտադրության մասին  զեկուցվել է Տիգրան Սարգսյանին, վերջինս, ի հեճուկս իրեն անխնա քննադատող դաշնակցականների, դրական է արտահայտվել Բաղդասարյանի մասնագիտական որակների ու փորձի մասին  եւ ցանկություն է հայտնել նրան օգտագործել այլ ոլորտում: Ըստ մեր աղբյուրի, վարչապետը մտադիր է նրան նշանակել Նարեկ Սարգսյանի ղեկավարած՝ կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար: Իսկ Բաղդասարյանի ազատվելը հիմնավորում են հոգնածությամբ:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here